Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:

 

Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:

 

Պատճառները

Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:

 

Ինչն է օգնում մեղմել ցավը

 

Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:

 

Ցավը մեղմելու այլ միջոցներ

 

Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:

 

Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:

 

Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:

 

Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:

 

Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի Հասմիկ, խնդրում ենք խնդիրը ներկայացնել ավելի մանրամասն:

Հասմիկ

30.08.2014

Բարև ձեզ, հարգելի Բժիշկ, աջ կրծքիս մոտ ոսկերն ուռել է, դա վտանգավոր է? Կանխավ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի Ina, որպեսզի հստակեցվի և ախտորոշվի Ձեր խնդիրը, ճիշտ կլինի անցնեք մամոգրաֆիկ հետազոտություն:  

Ina

23.07.2014

barev dzez....hargeli bjishk....indz mot aj krckis mej ptukics mi mat nerkev gund ka sharjvum e ev pokr e bayc cver chkan es arden mi taruc avel e caver chunem u chiel mecanum,,,, ka nayev pokrik gund eli aj krckis ptukis koxk@ hamarya eli pokrik bayc zgacnel chi tais....xndrumem asek et shat vtangavor e??? da qaxckexi nshan e???

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի ԱՆՈՒՇ, սարսափելի ոչինչ չկա, կիստաներն ու ֆիբրոադենոման հետևանք են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության շեղումների: Ձեզ սպասվում է բժշկի կոնսուլտացիա և բուժական կուրսի ընդունում:

ԱՆՈՒՇ

18.07.2014

Բարւ ձես ես 33տարեկան եմ կատարել եմ կրծքի հետազոտություն ուլտրձայնաին(iperixografima maston)հայերեն տարբերակը չգիտեմ կներեք ,ւ իմ մոտ հայտնաբերվել է կիստաներ մինչւ 0,50սմ ինչպես նաւ կիստաներ,որոնք ունեն կարծրություն(0,70ւ0,58սմ )ւФиброаденомы:Կուզեի մինչ բժշկիս հանդելն իմանաի արդյոք ամեն ինչ լուրջ է ւ ինչ է ինձ սպասվում:Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Anahit, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք:

Armine

13.03.2014

Voghjuyn. Krcqi geghdzeri gerach` fibrodenoma unem, dranc cheracnely xndir karajacni? Ev hnaravor e aranc virahatakan mijocneri bujum? Es 21 tarekan em.

Մեդ-Պրակտիկ

09.12.2013

Հարգելի Սիրանուշ, բարև Ձեզ, նախապես ասենք, որ կիստաները կարելի է բուժել և նա հետագայում կարող է ընդհանրապես վտանգ չներկայացնել: Ասպիրացիայի որոշումը կարող է լինել արդարացված, եթե միաժամանակ նշանակվի համապատասխան բուժում, որն այս պարագայում անհրաժեշտություն է:

Սիրանուշ

06.12.2013

Բարև Ձեզ, բժիշկ, 40 տարեկան եմ, մեկ ամիս առաջ հայտնաբերել եմ կոշտ գոյացություն աջ կրծքում: Հետազոտության արդյունքում պարզվեց,որ ունեմ բազմաթիվ կիստաներ թե աջ, թե ձախ կրծքագեղձում, իսկ մեկը կոշտացած պատերով կիստա է 3.7/4.0 սմ չափերով: Զարմանալի է, որ մինչ այդ չէի նկատել: Նշանակվել է ասեղային ասպիրացիա,սակայն դեռևս որոշում չեմ կայացրել, չգիտեմ ինչպես պետք է դա արվի բազմաթիվ կիստաների դեպքում, նաև վախենում եմ կրկնվելուց: Միգուցե կա այլ ելք? Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Մեդ-Պրակտիկ

22.08.2013

Հարգելի Լիա, բարև Ձեզ, եթե կրծքի ցավերը պարբերական բնույթ են կրում, դա կարող է լինել հորմոնալ  բնույթի, որը հատկապես ակտիվանում է նախադաշտանային և դաշտանի առաջին օրերի ըթացքում։ Չի բացառվում մկանային ցավերը, որոնք հիմնականում մրսածական բնույթ ունեն և հնարավոր է շփոթել կրծքագեղձի ցավերի հետ։ Եթե անցել եք համապատասխան խորհրդատվություն (ուռուցքաբան, մամոլոգ) և առանձանակի անհանգստություն չեն ցուցաբերել մասնագետները, փորձեք դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության։ Բոլոր դեպքերում պետք է մինչև վերջ պարզել պատճառը` որևէ խնդիր բարձիթող չանելու և ժամանակաին միջոցներ ձեռք առնել, այնուհետև հաճախակի հետազոտվել։

LIA

18.08.2013

բարեվ ձեզ, ես ունեմ կրծքի խնդիր-մաստոպատիա, հետազոտվել եմ 3 անգամ , ինձ ասել վտանգ չկա, բայց ես ունեմ ցավեր շատ ուժեղ, այդ ժամանակ ցավ եմ զգում նաեվ թիկունքիս հատվածում ,օգտագորցել եմ պրոգետոգել մազը, բայց ցավը չի թուլացել, ինչ խորհուրդ կասեիք????

Մեդ-Պրակտիկ

17.08.2013

Հարգելի Եվգենիա, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար, մեզ մոտ արձակուրդային օրեր էին։

Սովորաբար, ինչպես նշված է հոդվածում, կրծքի քաղցկեղի դեպքում ցավը անպայման ախտանիշ չէ և ընդհանրապես, մինչև նրա ի հայտ գալը կարող է որևէ ախտանիշ չլինել բացի այն, որ հնարավոր է դառնում արդեն շոշափել, և դա անգամ ուշացած է համարվում։ Ուստի պետք չէ կենտրոնանալ առանձին ախտանիշների վրա  և օրգանիզմին սթրեսի հասցնել, մանավանդ, որ նման սթրեսները կարող են վնասել օրգանիզմին և նույնիսկ հրահրել հիվանդություններ։

Ցավերը կապված դաշտանային ցիկլի հետ սովորաբար պարբերական բնույթ են կրում և յուրաքանչյուր կին արդեն որոշակի կանխագուշակում է ու տարբերում նման ցավի բնույթը։

Մտավախությունները փարատելու և ընդհանրապես յուրաքանչյուր կնոջ համար խելամիտ է տարին մեկ անգամ հետազոտվել, որի դեպքում և′ պաշպանված կլինի և′ կազատվի կասկածներից, որոնք այնքանով անհիմն չեն, որքանով կանանց մոտ ուռուցքների 32%-ը բաժին է ընկնում կրծքագեղձին։

Evgenia

13.08.2013

Հարգելի բժիշկ, ես 24 տարեկան եմ, նշանված եմ: Աչ կրծքիս մեջ կարծես չոր բան լինի, ես նույնպես մտավախություն ունեցա, սակայն հոդվածը կարդալով փոքր ինչ հանգստացա: Խնդրեմ ասեք, քաղցկեղի այլ ախտանիշները ինչպես են արտահայտվում: Դաշտանիս օրերը մոտ են, գուցե դրանից սատկացած լինի ցավը: Շնորհակալուտյուն կայքի հողինակներին, նման զրույցը՝ մասնագետի հետ, շատ գնահատելի է:

Մեդ-Պրակտիկ

05.07.2013

Հարգելի Նունե, բարև Ձեզ, ներողություն ենք խնդրում ուշացումով պատասխանելու համար։ Լինում են, իրոք, փոքրիկ կիստաներ, որոնք վտանգ չեն ներկայացնում, սակայն հսկողության կարիք ունենում են։ Եթե անցած հետազոտության արդյունքում բժիշկը նման եզրահանգման է եկել, ուրեմն պետք չէ շտապել։ Սակայն Ձեր մտահոգությունից պարզ է, որ հոգեպես կառչած եք այդ մտքից և նա Ձեզ հանգիստ չի տալիս, ու չի բացառվում, որ նկարագրած գանգատների պատճառը փսիխոգեն է։ Ազատեք Ձեզ այդ մտքերից, ապրեք հանգիստ, մի տրամադրեք Ձեզ, որ Դուք հիվանդ եք, այլապես դա միայն կվնասի Ձեզ։ Պարզապես տարին մեկ անգամ հետազոտվեք։ Բարին Ձեզ հետ։

Նունե

01.07.2013

Հարգելի բժիշկ, ես նշել եմ այժմ 20 տարեկան եմ. ցավերը անտանելի չեն, դաշտանս կանոնավոր է, կրծքիս ցավերը լինում են ամսվա տարբեր օրերին: հազվադեպ զգում եմ թեթևակի այրոց, իսկ ավելի հաճախ չոր ցավ: Ուլտրաձայնային հետազոտության համաձայն կիստան 1x1 սմ է. բժիշկն ասաց որ ոչինչ չանեմ և ամուսնությունից հետո դա կներծծվի: բայց ամեն դեպքում մեջս վախ կա, ինչ կոմպրեսներ կառաջարկեք??

Մեդ-Պրակտիկ

01.07.2013

Հարգելի Նունե, բարև Ձեզ, նկարագրությունը լիարժեք չէ, չեք նշում քանի՞ տարեկան եք հիմա, ի՞նչ վաղեմություն ունեն ցավերը, ի՞նչ բնույթի են, ուրիշ ի՞նչ փոփոխություններ կան կրծքագեղձում, կապ կա՞ արդյոք դաշտանի հետ և այլն, ուստի հնարավոր չէ կողմնորոշվել։ Բոլոր դեպքերում բժշկի խորհրդատվությունը և հետազոտվելը պարտադիր է։

 

Նունե

30.06.2013

Բարև ձեզ, հարգելի բժիշկ ինձ մոտ հարվածից հետո կիստա է առայացել աջ կրծքում, ցավեր կան, ինչ քսուկներ կամ կոմպրեսներ խորհուրդ կտաք, որ այն ներծծվի. ի դեպ հարվածը ստացել եմ մոտավորապես 14 տարեկանում: Բժիշկն ասաց որ ոչինչ չանեմ, երբ ամուսնանամ և երեխա ունենամ կանցնի, բայց ես դեռ քսան տարեկան եմ: կանխավ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

05.05.2013

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, շնորհակալություն:)

Hasmik

04.05.2013

Կրծքկալ չէ, այլ` կրծկալ:

Կարդացեք նաև

Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am

Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ